Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, հաշվի առնելով Հովիկ Ազիզյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի N Ք-4598) և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 12-ի N 138 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հովիկ Ազիզյանին վարձակալության իրավունքով պատկանող՝ (հիմք՝ 2022 թվականի հունիսի 14-ի N 14062022-07-0156 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-058-0002-0185) համայնքային սեփականություն հանդիսացող Աբովյան համայնքի Գետարգել գյուղի Հ. Վերդյան փողոցի թիվ 21/7 հասցեում գտնվող 0.11361 հեկտար մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովիկ Ազիզյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |