Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի N 1890-Ն որոշման 14-րդ կետի դրույթները, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Աբովյան համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը սկսելու մասին» N 211-Ա որոշման 4-րդ կետում «գումարի» բառից հետո լրացնել «՝ 58 933 900 (հիսունութ միլիոն ինը հարյուր երեսուներեք հազար ինը հարյուր) դրամի առնվազն» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից։ |