Այսօր: Շաբաթ, 14 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝ 
1. Համաձայնություն տալ
Աբովյան համայնքի տարածքում ծառահատումներ իրականացնելուն՝ ծառերի կենսաբանական հատկանիշների վերաբերյալ մասնագիտական եզրակացության հիման վրա։
2. Սահմանել, որ հատման ենթակա ծառեր են՝ ընտրված լավագույն և օժանդակող ծառերի աճին ու սաղարթի ձևավորմանը խոչընդոտող, չոր, չորացող, քամուց և ձյունից կոտրատված, հիվանդություններով և վնասատուներով վարակված, անորակ բնով և սաղարթով, գերհասունացած, բամբակատու և բնակչության համար վտանգավորություն ներկայացնող ծառերը:
3. Ծառահատումներն իրականացվում են «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցով՝ հատված (հեռացված) ծառերը փոխարինելով նոր տնկվող ծառերով։
4. Ծառահատումների իրականացումը վերահսկվում է համայնքի ղեկավարի ստեղծած հանձնաժողովի կողմից՝ որը հաշվետու է համայնքի ղեկավարին։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.25 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner