Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 22-ի «Աբովյան համայնքի սեփականություն համարվող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շինություններն օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին» N 05-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները` որոշման 1-ին կետում «374» թիվը փոխարինել «121» թվով, «13» թիվը փոխարինել «2» թվով, «32» թիվը փոխարինել «5» թվով, «16» թիվը փոխարինել «19» թվով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |