Այսօր: Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 220
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 19 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
      
1.  Հաստատել 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 19 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
      
1)  Աբովյան համայնքի 2018 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին.
      
2)  2019 թվականի համար Աբովյան համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին.
      
3)  2019 թվականի համար Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.
      
4)  2019 թվականի համար Աբովյանի համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.
      5)  Աբովյան համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին.
      
6)  Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքն անհատույց օգտագործման իրավունքով «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու մասին.
      7)  Շողակաթ Շահումյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակելուն համաձայնություն տալու մասին.
      
8)  Շեքսպիր Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող համարժեք հողամասի հետ փոխանակելուն համաձայնություն տալու մասին.
      
9)  Քնքուշ Գդլյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակելուն համաձայնություն տալու մասին։
      
2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՈՒՍՅԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner