Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 64-րդ կետի, հաշվի առնելով Մարիետա Մխիթարյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N Ք-1717), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի ապրիլի 30-ի N 1/փ-142 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ փոփոխելու Մարիետա Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2018 թվականի նոյեմբերի 19-ի N 19112018-07-0047 վկայական, կադաստրային համար՝ 07-002-0048-0148) Աբովյան քաղաքի Է. Պետրոսյան փողոցի թիվ 1/43/3 հասցեում գտնվող 0.0091 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը որպես բնակավայրերի նշանակության հողամաս։ 2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Մարիետա Մխիթարյանի կողմից։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարիետա Մխիթարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |