Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Հաստատել 2021 թվականի սեպտեմբերի 01-ի N 06 հերթական նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 77-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. 2) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Բարեկամության հրապարակի թիվ 5/1 հասցեում գտնվող արհեստական լիճը, հարթակները և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին. 3) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Երևանյան փողոցի թիվ 1/100/2 հասցեում գտնվող հողամասը Կորյուն Անդրեասյանին ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով օտարելու մասին. 4) Ալեքսան Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակելուն համաձայնություն տալու մասին. 5) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Օգոստոսի 23-ի փողոցի 7-րդ շենքի թիվ 512 բնակարանն անհատույց օտարելու մասին. 6) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրակացարանային թաղամասի 6-րդ շենքի թիվ 65 բնակարանն անհատույց օտարելու մասին. 7) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրակացարանային թաղամասի 2-րդ շենքի թիվ 89 բնակարանն անհատույց օտարելու մասին. 8) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող ՈՒսանողական թաղամասի 4/1/1 շենքի թիվ 423 բնակարանն անհատույց օտարելու մասին. 9) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող ՈՒսանողական թաղամասի 4/1/1 շենքի թիվ 428 բնակարանն անհատույց օտարելու մասին. 10) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող ՈՒսանողական թաղամասի 4/1/1 շենքի թիվ 508 բնակարանն անհատույց օտարելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |