Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռուդիկ Բայունցը 1983 թվականից ընտանիքով բնակվում է Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի թիվ 16 բնակարանում, հաշվի առնելով Ռուդիկ Բայունցի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հոկտեմբերի 2-ի N Ք-2151), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի օգոստոսի 1-ի N 01082019-07-0114 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի 52.82 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 16 բնակարանն անհատույց օտարել Ռուդիկ և Զոյա Բայունցներին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |