Այսօր: Շաբաթ, 14 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԷԴ. ՊԵՏՐՈՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 1/18/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԻՏԽԱԼԲԽԱՅ ՌԱՄԱՆԻ ՎԱԼԼԱԲԽԲԽԱՅԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ, ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ, ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ  ենթակետերի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 25-Ն և 26-Ն որոշումների և հիմք ընդունելով Վիտխալբխայ Ռամանի Վալլաբխբխայի դիմումը (մուտք՝ 2022 թվականի հունիսի 15-ի N Ք-2790), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Վիտխալբխայ Ռամանի Վալլաբխբխային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի մայիսի 27-ի N 27052022-07-0002 վկայական) Աբովյան քաղաքի Է. Պետրոսյան փողոցի թիվ 1/16/1 հասցեում գտնվող սպասարկման օբյեկտին և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 2431.5 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2014 թվականի հուլիսի 30-ի N 30072014-07-0050 վկայական) Աբովյան քաղաքի Էդ. Պետրոսյան փողոցի թիվ 1/18/1 հասցեում գտնվող 07-002-0118-0009 կադաստրային ծածկագրով 275.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0118-0014 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Վիտխալբխայ Ռամանի Վալլաբխբխային։
2. Վիտխալբխայ Ռամանի Վալլաբխբխայը պարտավոր է՝
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին մուծել  4 448 565 (չորս միլիոն չորս հարյուր քառասունութ հազար հինգ հարյուր վաթսունհինգ) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը.
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամհամայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար:
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Վիտխալբխայ Ռամանի Վալլաբխբխայի կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վիտխալբխայ Ռամանի Վալլաբխբխային որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.42 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner