Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2018 թվականի մարտի 07-ի N 04 հերթական նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանին հավանություն տալու մասին. 2) Պարտավորություն ստանձնելու մասին. 3) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 07-002-0048-0138 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասն օտարելուն համաձայնություն տալու մասին. 4) Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N 119-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|