Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 201
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 31/05/2017 17:00
Վարող ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԱՐՈՒՍՅԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ, ԼԵՌՆԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, ԳԱԳԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՄԱՆՈՒԿ ՀԱԿՈԲՅԱՆ, ԼԵՌՄՈՆՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ԳՈՒԼՈՅԱՆ, ՍՈՍ ԽԵՉՈՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՇՈՏ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ, ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՏեսակԱՐՏԱՀԵՐԹՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն
Բովանդակություն *

Խորհրդակցությունը նվիրված էր աշխատակազմի ընդհանուր գործունեությանը։  Ներկա էին նաև աշխատակազմի մյուս բոլոր աշխատակիցները։

Համայնքի ղեկավար Վ. Գևորգյանը անդրադարձավ մի շարք աշխատանքային ներքին կարգապահական հարցերին, բաժինների գործառույթներին և տվեց համապատասխան հանձնարարականներ։

Օրակարգում հետևյալ հարցերն էին՝

1.      Կարգապահության հարցը

- Բացառել աշխատանքի ուշացած ներկայանալը, աշխատանքի ժամին առանց թույլտվության դուրս գալը, աշխատաժամի ավարտից շուտ գնալը.

-  Բացառել ընդմիջման ժամից շուտ գնալը և ընդմիջումից ուշ վերադառնալը.

- Բաժինների պետերը և հայեցողական պաշտոն զբաղեցնողները աշխատանքից բացակայելու խիստ անհրաժեշտության դեպքում թույտվություն են վերցնում համայնքի ղեկավարից և տեղյակ են պահում աշխատակազմի քարտուղարին.

- Բաժինների աշխատողները և պայմանագրային աշխատողները թույլտվություն են վերցնում աշխատակազմի քարտուղարից և տեղյակ են պահում պետերին.

 

2.   Քաղաքացիների սպասարկման գրասենյակի /ՔՍԳ/ աշխատանքների կազմակերպման հարցը

-  ՔՍԳ-ում աշխատանքները կազմակերպել այնպես, որ նվազագույնի հասցվի աղմուկը, բացառել աշխատակիցների միջև անհարկի խոսակցությունները.

-  Ապահովել քաղաքացիների սպասարկման բարձր որակ և արագություն, նրանց հետ վարվել բարեհամբույր, համբերատար, բացառել կոպիտ վերաբերմունքը.

-   Գործավարության հատվածում միշտ պետք է ներկա լինի աշխատակից.

 

Հանձնարարություն՝

Ա. Առաքելյանին- հետևել աշխատակազմի կարգապահությանը և ՔՍԳ-ում աշխատանքների կազմակերպմանը՝ տրված ցուցումների պահպանման ուղղությամբ:

Խախտումներ և թերացումներ լինելու դեպքում՝ զեկուցել համայնքի ղեկավարին:

 

3.    Հանձնարարականների կատարողականի հարցը

-  Հանձնարարականները կատարել տրված ժամկետում, բարեխիղճ և որակով, բացառել չկատարված հանձնարարականի առկայությունը.

-  Բաժնի պետերը պետք է հետևեն իրենց կողմից բաժնի աշխատողներին տրված հանձնարարականների ժամկետում կատարմանը և դրանք կատարվելուց հետո՝ ժամանակին փակեն հանձնարարականը.

-  Որոշումների և ելից փաստաթղթերի նախագծերը պատրաստել հանձնարարականի ժամկետի ավարտից մեկից երկու օր առաջ: Ավագանու որոշման նախագծերը աշխատակազմի քարտուղարին ներկայացնել հերթական նիստից առնվազն 10 օր առաջ, իսկ արտահերթ նիստից առնվազն 1 օր առաջ:

-  Համայնքի ղեկավարի մոտ ընդունելության համար քաղաքացիների կողմից լրացրած թերթիկների նախնական քննարկումները իրականացնել ժամանակին և սահմանված կարգին համապատասխան: Անհրաժեշտություն առաջանալու դեպքում, մինչև ընդունելության օրը, խնդիրը ներկայացնել համայնքի ղեկավարին:

 

Հանձնարարություն՝

Ա. Առաքելյանին- հետևել հանձնարարականների կատարողականին:

Ժամկետանց և չկատարված հանձնարարականներ լինելու դեպքում՝ զեկուցել համայնքի ղեկավարին:

 

4.    Օրենսդրության հետ կապված հարցեր

-  Աշխատակազմի բոլոր պատասխանատու աշխատողները պարտադիր կարգով պետք է ուսումնասիրեն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 01.01.2017թ ուժի մեջ մտած փոփոխված տարբերակը: Ուսումնասիրելուց հետո, յուրաքանչյուրն իր ոլորտին վերաբերվող փոփոխություններից բխող նոր գործառույթներ իրականացնելու անհրաժեշտության դեպքում, ներկայացնում է զեկուցագիր-առաջարկություն: Ժամկետ՝  1 ամիս

-  Տարվա ընթացքում տարբեր ճյուղային ոլորտներին վերաբերվող օրենսդրական փոփոխությունների մասին իրավաբանական բաժնի կողմից համապատասխան բաժնի պետին իրավական ակտի մասին ծանուցելուց հետո, բաժնում պարտադիր պետք է ուսումնասիրվի տվյալ իրավական ակտը և դրանից բխող նոր գործառույթներ իրականացնելու անհրաժեշտության դեպքում, բաժնի պետը ներկայացնում է զեկուցագիր-առաջարկություն:

Հանձնարարություն՝

Բաժնի պետերին- հետևողականորեն իրականացնել տրված ցուցումները:

  

5.   Սոցիալական ծրագրերի, տեղեկատվության և գործավարության բաժնին վերաբերվող հարցեր

Հանձնարարություն Ա. Զաքարյանին՝

-Մշակել և ներկայացնել առաջարկությունների փաթեթ, որը կապահովի ՏԻՄ օրենքի 48-րդ հոդվածի պահանջների կատարումը՝ կապված սոցիալական պաշտպանության բնագավառի հետ: 

- ՀՈԱԿ-ներում կուտակված փաստաթղթերի արխիվացման աշխատանքների ուղղությամբ ներկայացնել գործողությունների պլան-ժամանակացույց:

Ժամկետ՝  1 ամիս

 

6.     Ֆինանսատնտեսագիտական բաժնին վերաբերվող հարցեր

Հանձնարարություն Մ. Գուլոյանին՝

- Ներկայացնել գործողությունների պլան-ժամանակացույց՝ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման համակարգի ներդրման և համայնքի գույքագրման գործընթացը սկսելու նպատակով: Ժամկետ՝  10 օր

-Ներկայացնել ավագանու որոշման նախագծեր՝

1/ ՀՈԱԿ-ների հաստիքացուցակները, աշխատակիցների քանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին /ՏԻՄ օր. 35 հոդ. 5 և 7 կետեր/.

2/ Աշխատակազմի հաստիքացուցակում սոցիալական աշխատողի հաստիք ավելացնելու մասին /ՏԻՄ օր. 48 հոդ/.

3/  Համայնքային ծառայողների դասային աստիճանների հետ կապված հավելավճարներ սահմանելու մասին  /ՏԻՄ օր. 34 հոդ. 5 և 7 կետեր/.

                                                 Ժամկետ՝  2 շաբաթ

-Քանի որ 2017 թ-ը համարվում է ծանուցման տարի, հետևողական լինել գույքահարկի և հողի հարկի ծանուցումների պատշաճ և ամբողջական իրականացմանը:

-Մանկապարտեզներում սննդի որակի ստուգումներն անցկացնել պարբերաբար, կազմել արձանագրություններ և յուաքանչյուր ամսվա վերջում ներկայացնել հաշվետվություն:

-Ներկայացնել առաջարկություն բյուջեի և 5-ամյա ծրագրի հրատարակման վերաբերյալ /ՏԻՄ օր. 91 հոդ/: Ժամկետ՝  1 ամիս.

-Մշտապես ապահովել գնումների գործընթացի համակարգումը օրենսդրության պահանջներին համապատասխան: Բաժնի աշխատողներից առնվազն երկուսը պետք է տիրապետեն գործընթացին:

-Ապահովել համայնքի զարգացման 5-ամյա ծրագրի երկու պատասխանատուների վերապատրաստման գործընթացը և համապատասխան գործառույթների իրականացումը:

- Մշտապես հետևել <<ՀՀ բյուջետային համակարգի մասի>> ՀՀ օրենքի փոփոխություններին, ֆինանսա-հաշվապահական և գնումների մասին օրենսդրությանը և նոր գործառույթներ սահմանվելու դեպքում՝ ներկայացնել զեկուցագիր-առաջարկություն:

 

7.     Քաղաքաշինության բաժնին վերաբերվող հարցեր

Հանձնարարություն Ս. Խեչոյանին՝

երկայացնել ավագանու որոշման նախագծեր՝

1/ Համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին /ՏԻՄ օր. 18 հոդ. 30 կետ, Կառավ. Որոշ. 2015թ N680/.

2/  Պարտադիր բարեկարգման մասին /ՏԻՄ օր. 18 հոդ. 36 կետ/.

                                                               Ժամկետ՝  2 շաբաթ.

-Մշակել և ներկայացնել համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերը, որոնք կազմում են համայնքի հնգամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մասը /ՏԻՄ օր. 43 հոդ. 2 կետ/. Ժամկետ՝  1 ամիս.

-Ապահովել շրջակա միջավայրի փոփոխության մասին իրազեկումները /տեղադրել կայքում/:

-Ապահովել սահմանված ժամկետում հողային հաշվեկշռի հաստատումը ավագանու կողմից:

 

8.     Իրավաբանական բաժնին վերաբերվող հարցեր

Հանձնարարություն Ջ. Սարգսյանին՝

- Ներկայացնել ավագանու որոշման նախագծեր՝

1/ Ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին /ՏԻՄ օր. 13 հոդ. 6 մաս. և կանոնակարգ/.

2/ <<Համայնքի ակտիվ բնակիչ>> խրախուսական մրցանակ սահմանելու մասին /բնակչ.մասնակց.կարգ/.

- Ներկայացնել համայնքի ղեկավարի որոշման նախագծեր՝

1/ Ֆին. բաժնի 2 աշխատողի պաշտոնի անձնագրերում փոփոխություն կատարելու մասին՝ զարգ. 5-ամյա ծրագրի պատասխանատուի գործառույթներ սահմանելու համար:

2/ Առավել բարձր դասային աստիճաններ շնորհելու մասին:

Ժամկետ՝  2 շաբաթ.

-Ներկայացնել առաջարկություն համայնքր կամավոր խնդիրների սահմանման կարգի վերաբերյալ /ՏԻՄ օր. 18 հոդ. 7 կետ/. Ժամկետ՝  1 ամիս.

 

9.    Բնակարանային կոմունալ տնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնին  վերաբերվող հարցեր

Հանձնարարություն Ա. Պողոսյանին՝

-Մշտապես համակարգել և ակտիվացնել համատիրությունների հետ կապված աշխատանքները:

-Ներկայացնել առաջարկություն-ժամանակացույց հանրակացարանների գույքագրում իրականացնելու գործընթաց սկսելու ուղղությամբ: Ժամկետ՝  2 շաբաթ.

 

10.   Տրանսպորտի, առևտրի և սպասարկումների կանոնակարգման բաժնին վերաբերվող հարցեր

Հանձնարարություն Ա. Գյուլումյանին՝

-Ուսումնասիրել <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքը և մշտապես առաջնորդվել դրանով:

- Ներկայացնել ավագանու որոշման նախագծեր՝

1/ Տեղական տուրքեր վճարողների հաշվառման կարգի մասին /Տուրք.մաս. օր. 4 հոդ. և 8 հոդ. 4 մաս/.

2/ Հանրային սննդի կազմակերպման կանոնների մասին /ՏԻՄ օր. 18 հոդ. 40 կետ/.

3/ գովազդի կանոնների մասին /ՏԻՄ օր. 18 հոդ. 41 կետ/.

Ժամկետ՝  1 ամիս

-Տուրք վճարողների համար վարել առանձին գործեր.

-Ըստ ժամանակացույցի իրականացնել տնտեսվարողների մոտ ուսումնասիրություններ և կազմել արձանագրություններ:

 

11.   Կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և էկոլոգիայի բաժնին վերաբերվող հարցեր

Հանձնարարություն Ա. Սերոբյանին՝

-Մանկապարտեզներում մշտապես իրականացնել մշտադիտարկում և յուրաքանչյուր ամսվա վերջում ներկայացնել զեկույց:

-Համակարգել ճաշացանկերի կազմումը և հաստատումը սահմանված նորմատիվներին և կանոններին համապատասխան:

  

  12.     Ներքին աուդիտի բաժնին վերաբերվող հարցեր

Հանձնարարություն Մ. Մելիքսեթյանին՝

-Ակտիվացնել բաժնի աշխատանքները.

-Ապահովել ներքին աուդիտի տարեկան պլանի իրականացումը.

-Ներքին աուդիտի հաշվետվությունները ներկայացնել սահմանված ժամկետներում:

  

13.   Հանձնարարություն սպորտային միջոցառումների կազմակերպման և անցկացման պատասխանատու Գ. Գրիգորյանին՝

-Ներկայացնել սպորտային միջոցառումների կազմակերպման տարեկան պլան-ժամանակացույց. Ժամկետ՝ 10 օր:

  

14.    Հանձնարարություն  հասարակայնության հետ կապերի և մշակութային միջոցառումների կազմակերպման պատասխանատու Ն. Հովսեփյանին՝

-Ներկայացնել մշակութային միջոցառումների կազմակերպման տարեկան պլան-ժամանակացույց. Ժամկետ՝ 10 օր:

  

15.   Հանձնարարություն համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կառավարիչ Ա. Նալբանդյանին՝

-Ներկայացնել ավագանու որոշման նախագիծ՝ համայնքի կայքի կառավարման կարգի հաստատման մասին /ՏԻՄ օր. 18 հոդ. 5 կետ/. Ժամկետ՝  2 շաբաթ.

                        

                                                             

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner