Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ. (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) –26.06.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների պատասխանների ժամկետների խախտումներ չկան։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։
Ընդունվեց ի գիտություն։
2. Աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրացույթների նախապատրաստական աշխատանքների մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Աշխատակազմի համայնքային ծառայության երեք թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթները գտնվում են նախապատրաստական փուլում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։
3. Զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքների կանոնակարգման մասին.
(Է. Բաբայան, Ռ. Նալթակյան, վարչական ղեկավարներ, համայնքի ղեկավարի խորհրդականներ և օգնականներ, բաժինների պետեր) – Զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքները կազմակերպել մամուլի քարտուղարի միջոցով։
(Ռ. Նալթակյան, Ռ. Նալթակյան, վարչական ղեկավարներ, համայնքի ղեկավարի խորհրդականներ և օգնականներ, բաժինների պետեր) – Ընդունվեց ի կատարումն։
4. Վերին Պտղնիում մանկապարտեզի բացման հարցի մասին.
(Է. Բաբայան, Դ. Երեմյան, Ա. Հարությունյան, Մ. Բաղդասարյան, Ա. Չոբանյան) – Ներկայացնել Վերին Պտղնի բնակավայրում մանկապարտեզի հիմնադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման ընթացքի մասին տեղեկատվություն։
(Դ. Երեմյան, Մ. Բաղդասարյան, Ա. Չոբանյան, Է. Բաբայան) – Արդեն իսկ պատրաստ են նոր հիմնադրվելիք մանկապարտեզի կանոնադրության, հաստիքացուցակի նախագծերի փաթեթները՝ կից հիմնավորումներով։ Դրանք կարող են ներկայացվել համայնքի ավագանու առաջիկա նիստում
(Է. Բաբայան, Դ. Երեմյան, Մ. Բաղդասարյան, Ա. Չոբանյան) - Ընդունվեց ի գիտություն։
5.«Արարատ» համատիրության կողմից իրականացված աշխատանքների և այդ համատիրության նախագահ Ժաննա Զեյնալյանին խրախուսելու մասին.
(Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) – Աբովյան համայնքում գործող «Արարատ» համատիրությունը զգալի աշխատանքներ է կատարել իր սպասարկման տարածքում գտնվող բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման գործում, որում իր գնահատելի դերն ունի համատիրության նախագահ Ժաննա Զեյնալյանը։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Ժաննա Զեյնալյանը պարգևատրվում է համայնքի ղեկավարի շնորհակալագրով։
6. Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։ |