Այսօր: Ուրբաթ, 9 Հունիսի 2023թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 4
 
Համար 4Ամսաթիվ 13/03/2023 08:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ, ՍԵՎԱԿ ԱՍԻՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1.     Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ.
   (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) - 13.03.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների ժամկետների խախտումներ չկան։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան)  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։

Ընդունվեց ի գիտություն։               

2.   Քարտուղարության և քաղաքացիների սպասարկման բաժնի և քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի աշխատակիցների համատեղ քննարկում կազմակերպելու մասին.

 (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Նախատեսված է համատեղ քննարկում քարտուղարության և քաղաքացիների սպասարկման բաժնի և քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով։ Արդյունքների մասին կներկայացվիըստ անհրաժեշտության։ 

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։    

3.  «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի աշխատանքների մասին.

(Է. Բաբայան, Ա. Սիմոնյան)   - Մշտապես ուշադրություն դարձնել քաղաքի և վարչական բնակավայրերի մաքրությանը, հատկապես մայթերի եզրաքարերի հատվածներում կուտակված աղբի մնացորդներին (հանձնարարական N 3930, ժամկետը՝ մինչև 20.03.2023թ.)

(Ա. Սիմոնյան, Է. Բաբայան) - Ընդունվեց ի կատարումն։    

4. Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում լրացումներ կատարելու համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ուղարկված գրության ընթացքի մասին.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) -  Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում լրացումներ կատարելու համար ՀՀ ՏԿԵ նախարարություն ուղարկված գրության պատասխան դեռևս չի ստացվել։ Միաժամանակ ներկայացվեց ՀՀ ՏԿԵ նախարար Գ.Սանոսյանի մոտ 2023թ. մարտի 2-ին ՀՀ մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության արձանագրությունը՝ Աբովյանի համայնքապետարանին վերաբերելի կետերի մասով։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։    


5. Կանգառների, ճանապարհային նշանների, լուսացույցների, փոսալցման աշխատանքների, չափագրմանմրցույթներիընթացքի վերաբերյալ.

 (Դ. Զարոյան,Է. Բաբայան)Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման, այդ թվում՝ կանգառների, ճանապարհային նշանների, լուսացույցների, փոսալցման աշխատանքների, չափագրման և այլն, գործընթացն իրականացվում է հաստատված գնումների պլանի համաձայն։

(Է. Բաբայան, Դ. Զարոյան) - Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացն իրականացնել հաստատված պլանին և գնումների մասին օրենսդրությանը համապատասխան։

6. Գերեզմանատներին վերաբերող խնդիրների մասին.

(Է. Բաբայան, Ս. Ասիրյան, վարչական ղեկավարներ) – Մշտապես ուշադրության կենտրոնում պահել գերեզմանատեղերի հատկացման հարցը, մասնավորաբար բնակչությանը պարբերաբար տեղեկացնել գերեզմանատեղերի հատկացման կարգի և պայմանների մասին, խնդիրների առաջացման դեպքում անմիջապես զեկուցել համայնքի ղեկավարին։

(Ս. Ասիրյան, վարչական ղեկավարներ, Է. Բաբայան) - Ընդունվեց ի կատարումն։    

7. Վարչական բնակավայրերում առկա խնդիրների մասին.

(Վ. Բարսեղյան, Է. Բաբայան)  - Մայակովսկի վարչական բնակավայրում առկա է երկու տրակտորի մարտկոցի խնդիր։       

(Ա. Չոբանյան, Է. Բաբայան) Հարցը նախ վարչական շրջանի ղեկավարը պետք է քննարկի «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի հետ, որի տնօրենը գնման ընթացակարգով սահմանված կարգով պետք է ներկայացնի համապատասխան զեկուցագիր։

(Է. Բաբայան, Ա. Սիմոնյան, Ա. Չոբանյան, Վ. Բարսեղյան) համատեղ քննարկել և ըստ անհրաժեշտության ներկայացնել առաջարկություն։

 8. Գիշերային ակումբների 24։00-ից հետո աշխատելու մասին.

(Է. Բաբայան, Մ. Պողոսյան) – Համայնքում գիշերային ակումբների գործունեության կանոնակարգման հարցի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու մասին։

(Մ. Պողոսյան, Է. Բաբայան) – Թվով երեք գիշերային ակումբ ստացել է 24։00-ից հետո աշխատելու թույլտվություն։

(Է. Բաբայան, Մ. Պողոսյան) – Ընդունվեց ի գիտություն։ Հարցը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում և խնդիրների առաջացման դեպքում անմիջապես զեկուցել համայնքի ղեկավարին։


9.   Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner