Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշման, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի և 18-րդ կետի «դ» ենթակետի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 48-րդ և 49-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 119-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ իրականանացված ձևափոխումներն իրականացված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելու Ծաղկանուշ Հովհաննիսյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի հունիսի 10-ի N Ք-872). 1. Ծաղկանուշ Ստեփանի Հովհաննիսյանին և Սերինե Անդրանիկի Առաքելյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2017 թվականի մարտի 10-ի N 10032017-07-0015 վկայական) Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի 4-րդ շենքի թիվ 21 և 22 հասցեում գտնվող բնակարանում ինքնակամ քանդված 3 դուռը և 1 պատուհանը համարել օրինական (հատակագիծը կցվում է): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանի` 2 մասի բաժանված մասերին՝ «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2020 թվականի հունիսի 02-ին տրված շինության բաժանման հատակագծի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ S1 հատվածին (55.93 քառակուսի մետր մակերեսով)՝ քաղաք Աբովյան, Նաիրյան փողոց, 4-րդ շենք, թիվ 21, S2 հատվածին (56.88 քառակուսի մետր մակերեսով)՝ քաղաք Աբովյան, Նաիրյան փողոց, 4-րդ շենք, թիվ 22։ 3. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են` 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար. 2) ինքնակամ իրականացված ձևափոխումների օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին մուծել 8 400 (ութ հազար չորս հարյուր) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |