Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 747
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունիսի 2021 թվականի N 747

ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 17 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԹՈՆՐԱՏԱՆ, ԱՎՏՈՏՆԱԿԻ, ՀԱՐԹԱԿ-ԱՍՏԻՃԱՆԻ, ՊԱՐՍՊԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 8.1-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 22.1-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը, թոնրատունը, ավտոտնակը, պարիսպը, հարթակ-աստիճանը կառուցված չեն, ինչպես նաև ինքնակամ ձևափոխումները կատարված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Ռադիկ Խաչատրյանի դիմումը (մուտք՝ 2021 թվականի փետրվարի 04-ի N Ք-445).
1. Ռադիկ Խաչատուրի Խաչատրյանին պատկանող (հիմք` 2005 թվականի փետրվարի 26-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի և սեփականության իրավունքի վկայագրեր՝ գրանցված Կոտայքի մարզի նոտարական տարածքի նոտարի սեղանամատյանում՝ N 757 և N 758, 2020 թվականի սեպտեմբերի 07-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված Կոտայքի մարզի նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում՝ N 5100) Աբովյան քաղաքի 2-րդ փողոցի թիվ 17 հասցեում գտնվող 556.0 քառակուսի մետր մակերեսով հողամասում՝ «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2021 թվականի հունվարի 15-ին տրված հատակագծի (կցվում է) համաձայն՝ ինքնակամ կառուցված 78.75 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 43.95 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, 8.73 քառակուսի մետր արտաքին մակերեսով թոնրատունը, 9.67 քառակուսի մետր մակերեսով հարթակ-աստիճանը, 8.9 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, ինքնակամ բացված 1 դուռը, 2 պատուհանը, ինքնակամ փակված 1 դուռը, 1 պատուհանը և քանդված 1 դուռը համարել օրինական:
2. Ռադիկ Խաչատրյանը պարտավոր է ինքնակամ կառուցված 30.45 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան, հարթակ-աստիճանի և ինքնակամ կատարված ձևափոխումների օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին մուծել 147 860 (հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր վաթսուն) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռադիկ Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 233

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner