2020 թվականի N_ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 02 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2020 թվականի փետրվարի 18-ի N 02 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրապետության պողոտայի 36 շենքի թիվ 27 բնակարանն անհատույց օտարելու մասին. 2) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Սարալանջի փողոցի թիվ 18/8 հասցեում գտնվող ջրմուղկոյուղու վարչական շենք-շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին. 3) Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի N 136-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. 4) Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 28-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին. 5) Աբովյան համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին. 6) Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Հանրապետության պողոտայի հիմնանորոգում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին. 7) Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Հատիսի փողոցի հիմնանորոգում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|