Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԹԻՎ 1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի հուլիսի 14-ի N 90-Ա որոշումը և «Սիմակ Գրիգորյան Սերյոժայի» անհատ ձեռնարկատիրոջ դիմումը (մուտք՝ 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N Ք-2879), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`        
      1.  Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2012 թվականի մարտի 30-ի N 30032012-07-0091 վկայական) Բարեկամության հրապարակի թիվ 1/3 հասցեում գտնվող անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրել «Սիմակ Գրիգորյան Սերյոժայի» անհատ ձեռնարկատիրոջը։     
      2.  «Սիմակ Գրիգորյան Սերյոժայի» անհատ ձեռնարկատերը պարտավորվում է հոգալ այգու պահպանման բոլոր ծախսերը, կատարել ընթացիկ վերանորոգման աշխատանքները, ապահովել այգու բնականոն և անվտանգ գործունեությունը:
   
      
3.  Առաջարկել Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին` համայնքի անունից օրենքով սահմանված կարգով կնքելու գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
      4.  Պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը կրում է «Սիմակ Գրիգորյան Սերյոժայի» անհատ ձեռնարկատերը:
  
      
5.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner