|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 դեկտեմբերի 2020 թվականի N 1175 |
«ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԻՇԱՅԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 117-Ն որոշման, հիմք ընդունելով «Նելլի Գրիգորյան Միշայի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2020 թվականի դեկտեմբերի 01-ի N Ք-2336). 1. «Նելլի Գրիգորյան Միշայի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2020 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի 3-րդ շենքի թիվ 1/3 հասցեում գտնվող 67.34 քառակուսի մետր մակերեսով խանութում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 155 կցվում է): 2. «Նելլի Գրիգորյան Միշայի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201074 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 13 500 (տասներեք հազար հինգ հարյուր) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Նելլի Գրիգորյան Միշայի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|