Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1880
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 հուլիսի 2022 թվականի N 1880

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ ԴՈՒՐՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 9-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 17 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների,  «Տեղական  ինքնակառավարման  մասին» օրենքի 35-րդ  հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի  22-28-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 25-Ն և N 31-Ա որոշումների, հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին 2022 թվականի հուլիսի 1-ի N 1 արձանագրությունը.
1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք`  2021  թվականի հոկտեմբերի 22-ի N 22102021-07-0145 վկայական)  Առինջ գյուղի Դուրյան թաղամասի 9-րդ փողոցի  թիվ 17 հասցեում գտնվող 3000.0  քառակուսի մետր մակերեսով հողամասն օտարել Արմեն Ռոբերտի Աբգարյանին։
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը հանդիսանում է բնակավայրերի նշանակության   բնակելի  կառուցապատման հողամաս, գտնվում է տարածագնահատման 9-րդ գոտում, հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը  10 513.8 (տասը հազար հինգ հարյուր տասներեք ամբողջ ութ) դրամ է, չի հանդիսանում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս:
3. Արմեն Ռոբերտի Աբգարյանը պարտավոր է.
1) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 33 118 470 (երեսուներեք միլիոն հարյուր տասնութ հազար չորս հարյուր յոթանասուն) դրամ` հողամասի գինը.
2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ տեղական վճար` համայնքի տնօրինության ներքո գտնվող հողերը հատկացնելու դեպքում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար, 5 000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար:
4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արմեն Ռոբերտի Աբգարյանի կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Ռոբերտի Աբգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան  հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(510.36 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 133

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner