Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 32-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, հաշվի առնելով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն Անահիտ Ծառուկյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի մայիսի 19-ի N Տ-596), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է՝
1. Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի ««Մուլտի Գրուպ Կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը դպրոցի և մանկապարտեզի շենքերի կառուցման նպատակով հողատարածք տրամադրելուն համաձայնություն տալու մասին» N 32-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ որոշման վերնագրում ««Մուլտի Գրուպ Կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության» բառերը փոփոխել ««Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին» բառերով, որոշման նախաբանում ««Մուլտի Գրուպ Կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 2022 թվականի մարտի 10-ի N 18 (մուտք՝ 11.03.2022թ. Տ-273) դիմումը» բառերը փոփոխել ««Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրենի գրությունը (մուտք՝ 2022 թվականի մայիսի 19-ի N Տ-596)» բառերով, որոշման 1-ին և 2-րդ կետերում ««Մուլտի Գրուպ Կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն» բառերը փոփոխել ««Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner