|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 սեպտեմբերի 2020 թվականի N 865 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 4-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ ԹԻՎ 47/1/3/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՄԱՍԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, 2006 թվականի մայիսի 26-ի N 1022-Ն և 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշումների, Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 119-Ն և 2020 թվականի հունվարի 22-ի N 05-Ա որոշումների, հաշվի առնելով Մարտիրոս Նալբանդյանի համաձայնությունը. 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2020 թվականի մարտի 27-ի N 27032020-07-0045 վկայական) 4-րդ միկրոշրջանի թիվ 47/1/3/1 հասցեում գտնվող սպասարկման օբյեկտի մասը՝ 3.0 քառակուսի մետր արտաքին մակերեսով, 1.75 քառակուսի մետր ներքին մակերեսով և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 3.0 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել Մարտիրոս Նալբանդյանին: 2. Ընդունել ի գիտություն, որ` 1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով. 1) սպասարկման օբյեկտի մասի 1 քառակուսի մետրի համար` 23 400 (քսաներեք հազար չորս հարյուր) դրամ (տարածագնահատման 7-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.26). 2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 4 524 (չորս հազար հինգ հարյուր քսանչորս) դրամ: 4. Մարտիրոս Նալբանդյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին` 70 200 (յոթանասուն հազար երկու հարյուր) դրամ` սպասարկման օբյեկտի մասի գինը. 2) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին` 13 600 (տասներեք հազար վեց հարյուր) դրամ` հողամասի գինը. 3) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին` 45 000 (քառասունհինգ հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար, 5 000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Մարտիրոս Նալբանդյանի կողմից: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարտիրոս Նալբանդյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|