Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1171
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 դեկտեմբերի 2020 թվականի N 1171

ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 35-րդ հոդվածի, 48-րդ հոդվածի 1-ին մասի, 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 275-283-րդ, 219.1-րդ և 305-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 53-րդ, 58-60-րդ հոդվածների, հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի մասնագետների կողմից 2020 թվականի նոյեմբերի 24-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ N 22 արձանագրությունը և Աբովյան համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 03-ի արձանագրությունը.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու, ինչպես նաև հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից համայնքային սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու համար Վարդան Վարդանյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նշանակել վարչական տուգանք` 200 000 (երկու հարյուր հազար) դրամի չափով, իսկ 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ 400 000 (չորս հարյուր հազար) դրամի չափով:
2. Վարդան Վարդանյանը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակված տուգանքի գումարը մուծել Աբովյանի համայնքապետարանի 900105201272 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացնել Աբովյան համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողովին:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Աբովյան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդան Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 203

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner