|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 հունվարի 2020 թվականի N 29 |
«ԱՐԴԱ ԳԱԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 117-Ն որոշման, հիմք ընդունելով «ԱՐԴԱ ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հայտը (մուտք՝ 2020 թվականի հունվարի 20-ի N Ք-93). 1. «ԱՐԴԱ ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2020 թվականի ընթացքում Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/80 հասցեում գտնվող գազի լցակայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 02 կցվում է): 2. «ԱՐԴԱ ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201546 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 200 000 (երկու հարյուր հազար) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՐԴԱ ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|