|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հունվարի 2022 թվականի N 16 |
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 2-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ ԹԻՎ 27 ՇԵՆՔԻ ՄՈՏ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻՆ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի և հաշվի առնելով Էմմա Սողոմոնյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի հունվարի 07-ի N Ք-27). 1. Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 27 շենքի մոտ գտնվող ավտոտնակին և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասին (հիմք՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված Կոտայքի մարզի նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում N 4956) տրամադրել հասցե` քաղաք Աբովյան, 2-րդ միկրոշրջան, 2/563 ավտոտնակ: 2. Էմմա Սողոմոնյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 5 000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էմմա Սողոմոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(117.85 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|