|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 նոյեմբերի 2019 թվականի N 1213 |
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 1/6 ՇԵՆՔԻ ՄՈՏ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻՆ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 48-րդ և 49-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 107-Ն և 2019 թվականի հունվարի 09-ի N 03-Ա որոշումների, հաշվի առնելով Ծովինար Շիրինյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N Ք-2393) և այն հանգամանքը, որ ավտոտնակի զբաղեցրած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը չի համարվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս. 1. Ծովինար Շիրինյանին պատկանող (հիմք՝ 2005 թվականի ապրիլի 20-ի N 1450813 վկայական, կադաստրային համար՝ 07-002) Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 1/6 շենքի մոտ գտնվող ավտոտնակին և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե` քաղաք Աբովյան, 2-րդ միկրոշրջան, թիվ 2/137: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված ավտոտնակի պահպանման ու սպասարկման համար առանձնացված 44.2 քառակուսի մետր մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով, հողի կադաստրային արժեքով օտարել Ծովինար Շիրինյանին: 3. Ծովինար Շիրինյանը պարտավոր է. 1) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 5 000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար. 2) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին մուծել 199 960 (հարյուր իննսունինը հազար ինը հարյուր վաթսուն) դրամ` հողամասի գինը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ծովինար Շիրինյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|