Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 465
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1300
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2019 թվականի N 1300

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 704 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և հաշվի առնելով Ազատուհի Հովագիմյանի լիազորած անձ Անահիտ Հովակիմյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի նոյեմբերի 14-ի N Ք-2564).
     1. Աբովյան համայնքի ղեկավարի 2016 թվականի հունիսի 21-ի «Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 8 հասցեում գտնվող բնակելի տան պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասում ինքնակամ կառուցված բաց պատշգամբի և աստիճանավանդակի օրինականացման մասին» N 704 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
    1) որոշման նախաբանում «Համաձայն»  բառից հետո լրացնել «Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի,» բառերով, 
    2) որոշման
1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
     «1. Ազատուհի Արեստի Հովագիմյանին պատկանող (հիմք` 2016 թվականի մայիսի 12-ի N 2929 և N 2930 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր) Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 8 հասցեում գտնվող 322.59 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 20.99 քառակուսի մետր մակերեսով սահմանազատված հողատարածության նկատմամբ ճանաչել նրա սեփականության իրավունքը և հողամասում ինքնակամ կառուցված 2.9 քառակուսի մետր արտաքին մակերեսով բաց պատշգամբը և 5.03 քառակուսի մետր արտաքին մակերեսով աստիճանավանդակը համարել օրինական (հատակագիծը կցվում է):»
     2
. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 24

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner