Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԽԵՉՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՏԻՍԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 1/120 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

    Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, հիմք ընդունելով «ՀԻՆ ՓԱՐՎԱՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հունվարի 22-ի N Ք-90) և այն հանգամանքը, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը չի համարվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս և հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
   1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2013 թվականի ապրիլի 02-ի N 02042013-07-0525 վկայական) Հատիսի փողոցի թիվ 1/120 հասցեում գտնվող 7175.83 քառակուսի մետր մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով (հիմք՝ 2013 թվականի հոկտեմբերի 15-ի N 15102013-07-0064 անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայական), ուղղակի վաճաքով, հողի կադաստրային արժեքով օտարել «ՀԻՆ ՓԱՐՎԱՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
   2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՀԻՆ ՓԱՐՎԱՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԽԵՉՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner