|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 մայիսի 2025 թվականի N 1981 |
ՄՈՒՐԱԴՅԱՆ «ՇԻՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակով և հաշվի առնելով հետևյալը. Աբովյանի համայնքապետարանի կողմից 2025 թվականի ապրիլի 8-ին հայտարարված «ԱԲՀ-ԳՀԱՇՁԲ-25/39» ծածկագրով Աբովյան համայնքի կարիքների համար Աբովյան համայնքի «Կամարիս գյուղի «Կակաչ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի արտաքին կոյուղու փոխարինման աշխատանքների ձեռքբերման ընթացակարգի շրջանակում հայտերի գնահատման արդյունքում պարզվել է, որ հայտ ներկայացրած Մուրադյան «Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված է եղել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Գնահատող հանձնաժողովը Մուրադյան «Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը մերժել է: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մուրադյան «Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, հետևաբար այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում. 1. Դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ Մուրադյան «Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար: 2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Գնումների մասին» օրենքով սահմանված ժամկետում և կարգով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|