Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 42-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, հաշվի առնելով Ահարոն Մարտիրոսյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի սեպտեմբերի 27-ի N Ք-4847) և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի -------- -----ի N ------ դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Ահարոն Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի N 11082022-07-0012 սեփականության իրավունքի վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-043-0110-0037) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 0.0043 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |