Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հաշվի առնելով Համլետ Սուքիասյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի հունիսի 8-ի N Ք-2634), Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2021 թվականի ապրիլի 2-ի N 02042021-07-0034 վկայական), Արամուս գյուղի Կենտրոնական փողոց թիվ 16/2 հասցեում գտնվող անշարժ գույքի 3-րդ հարկից Համլետ Սուքիասյանին սպորտային գործունեություն իրականացնելու նպատկով՝ վարձակալության իրավունքով տրամադրել 300 քառակուսի մետր տարածք (հատակագիծը կցվում է)։ 2. Պայմանագիրը կնքել 5 (հինգ) տարի ժամկետով։ 3. Գույքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի չափ սահմանել 60000 (վաթսուն) հազար ՀՀ դրամ՝ հիմք ընդունելով «ՎԱՐՄՈՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի 25.07.2022 թվականի թիվ «239-01/Վ-022» մասնագիտական եզրակացությունը։ 4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ պայմանագիր կնքելու, դրանում փոփոխություն կատարելու և լուծելու մասին որոշումներն ընդունում է Աբովյան համայնքի ղեկավարը։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ |