Թունաքիմիկատը թունավոր նյութ է, որը նախատեսված է վնասակար օրգանիզմների, օր.՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար: «Գյուղատնտեսական թունաքիմիկատ»-ը ներառում է վնասատուների դեմ պայքարի նպատակով օգտագործվող մի շարք նյութեր, այդ թվում՝ միջատասպան, մոլախոտասպան, սնկասպան և մկնասպան պատրաստուկներ:
ՀՀ-ում 2018թ-ին արձանագրվել է թունաքիմիկատներով թունավորման 90 դեպք (հարաբերական ցուցանիշը 100.000 բնակչի հաշվարկով 3.0), որից Երևան քաղաքում՝ 5դեպք (հարաբերական ցուցանիշը 100.000 բնակչի հաշվարկով 0.5), մարզերում՝ 85 (հարաբերական ցուցանիշը 100.000 բնակչի հաշվարկով 4.4): Թունավորման դեպքերից 5-ը մահվան ելքով են:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ Առողջապահության նախարարության խորհուրդները՝ թունաքիմիկատի վնասակար ազդեցությունից պաշտպանվելու համար: