Համաձայն Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 04-ի N 66-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 2-րդ ենթակետի, 37-րդ և 38-րդ կետերի՝ Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում 2019 թվականի փետրվարի 20-ին ժամը 15:00-ին կկայանա համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի նիստը: Օրակարգում ընդգրկված են.
1. 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծի քննարկում,
2. 2018 թվականի հաշվետու տարում Աբովյան համայնքի 2017-2021 թվականների զարգացման ծրագրի իրականացման քննարկում:
Խորհրդակցական մարմինների նիստերին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք: