Տեղեկացնում ենք, որ 2018թ. «Արի տուն» ծրագիրը կիրականացվի մի քանի փուլով։
Ս.թ. հուլիսի 29-ից մինչ օգոստոսի 11-ը Աբովյան համայնքում պետք է հյուրընկալենք մեր սփյուռքահայ հայրենակիցներին:
Ծրագրի մասնակիցները համայնքում հյուրընկալվում են 9 օր, 10-րդ օրը տեղափոխվում են «Արի տուն» ճամբար: Ընտանիքները պետք է ապահովեն մասնակցի գիշերակացը, նախաճաշը և ընթրիքը:
Աբովյանցի այն ընտանիքները, որոնք ցանկանում են միանալ այս նախաձեռնությանը և հյուրընկալել Հայասատանը բացահայտող սփյուռքահայերին, կարող են դիմել Աբովյանի համայնքապետարան
«Արի տուն» ծրագրի նպատակներն են՝ աջակցել սփյուռքահայ երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը, ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքն աշխարհասփյուռ հայ երիտասարդների համար, սփյուռքահայ երիտասարդ սերնդին ներկայացնել հայ ժողովրդի ավանդույթներն ու սովորույթները, հայ ընտանիքի և հայ մարդու առանձնահատկությունները:
Աբովյանի քաղաքապետարան, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և էկոլոգիայի բաժին: Հեռ. 060 536 405
Չափանիշները և հայտադիմումի ձև տե′ս «Հայտարարություններ» բաժնում: