Այսօր: Երկուշաբթի, 23 Հուլիսի 2018թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1460
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն



ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
29/03/2018
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
01/01/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

   Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական կազմակերպություններ ուղեգրող հանձնաժողովներին պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմում կամ գրավոր միջնորդություն
  2. անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
  3. ուղեգիր կամ տեղեկանք, կամ քաղվածք` ամբուլատոր բժշկական քարտից, կամ բժշկական եզրակացություն` տրված հիվանդին բուժող բժշկի կողմից, այդ թվում՝ անհետաձգելի ցուցումներով հիվանդանոց ընդունված դեպքերում, կամ եզրակացություն` տրված համապատասխան նեղ մասնագետի կողմից կամ դրանց պատճեններ,
  4. սույն ենթակետում նշված խմբերից որևէ մեկին պատկանելությունը հավաստող, իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի պատճեն` առկայության դեպքում՝

ա. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0.01 միավորից մինչև 30.00 միավորը ներառյալ անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներ,

բ. 65 և բարձր տարիքի միայնակ կենսաթոշակառուներ,

գ. փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքների անդամներ,

դ. Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող հղի կանայք` միայն ծննդալուծումը,

ե. կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներ,

զ. ժամանակավոր խնամքի հաստատություններում խնամվող երեխաներ,

է. բազմազավակ (4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքի անդամներ,

ը. երեխա խնամող միայնակ անձ,

թ. Հայրենական մեծ պատերազմի և նրանց հավասարեցված ընտանիքների անդամներ,

ժ. Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին Հայաստանի Հանրապետության  օրենքի 1-րդ հոդվածի 6-րդ մասով բուժաշխատող (ավագ, միջին և կրտսեր) հանդիսացող անձինք, որոնց աշխատավարձը չի գերազանցում 150 հազար ՀՀ դրամը:

Բոլորը
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 13.07.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1

(0222) 2-03-65, (060) 447-000

abovyan.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Կայքի այցելուների քանակը 23.02.2018-ից Այցելություների քանակ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner