Այսօր: Շաբաթ, 18 Օգոստոսի 2018թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 676
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ
Հարգելի համաքաղաքացիներ, գոհ եք արդյո՞ք Աբովյանի համայնքապետարանի Քաղաքացիների սպասարկման գրասենյակում մատուցվող ծառայությունների որակից․


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.08.18 ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՆՇԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Երիտասարդության միջազգային օրը Աբովյանի համայնքապետարանը կազմակերպել էր «Երգ ու Պար խարույկի շուրջ» միջոցառումը, որին ներկա էին Աբովյան քաղաքի երիտասարդները։ Միջոցառման բացումը ազդարարեց Աբովյանի «Ժայռ» ազգագրական պարի համույթը, որից հետո ստեղծագործ երիտասարդները խարույկների շուրջը երաժշտական կատարումներով լիացրեցրին օրը։ Միջոցառմանը ներկա էր Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանն իր ընտանիքի հետ։ Համայնքի ղեկավարը ներկաներին  շնորհավորեց երիտասարդների տոնի առթիվ և ունկնդրեց նրանց կատարումները։  «Երգ ու Պար խարույկի շուրջ» միջոցառմանն ակտիվ մասնակցեցին «Աբովյանի Էստարադային և ջազային արվեստի դպրոց»-ի սաները, Աբովյանի ուսանողական ... Մանրամասն
13.08.18 ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

07.08.18 ՆՈՐ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՑՈՒՄ
 Աբովյան համայնքի 4-րդ միկրոշրջանի 4, 23-29, 64, 65 շենքերի շրջակայքում վերանորգված խաղահրապարակի աշխատանքներն ավարտվեցին և հանձնեցին բնակիչների դատին։  Խաղահրապարակի բացմանը ներկա էին Աբովյան համայնքի ղեկավար՝ Վահագն Գևորգյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության» վարչություն պետ՝ Սահակ Հովհաննիսյանը և Սուրեն Պռազյանը։  Խաղահրապարակը անմխիթար վիճակում էր և 2011 թվականից չէր վերանորոգվել։ Այս տարվա համայքում նախատեսված բարենորոգումների ծրագրերում էր ներառվել նաև հետևյալ խաղահրապարակը։ Բացմանը ներկա էին հարակից շենքերի բնակիչներ, որոնք համայնքապետին շնորհակալություն հայտնեցին, որ վերանորոգման ... Մանրամասն
03.08.18 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՃԱԽՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը հանդիպում ունեցավ Աբովյան համայնքի  մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների հետ։ Հանդիպմանը քննարկեցին բազմաթիվ հարցեր՝ վերանորոգում, սնունդ, արձակուրդ,վարձավճարներ, սակայն հանդիպման գլխավոր նպատակն էր «ծնող կոմիտեների» վերացման հարցը։  Տարիներ շարունակ Աբովյան համանքի բյուջեից գումարներ են տրամադրվում  համայնքի մանկապարտեզի ծախսերը հոգալու համար, սակայն որոշ ծնողներ ժամանակ առ ժամանակ գումարներ են գանձում ։  Համայնքի ղեկավարը ծնողներին հորդորեց դադարեցնել գումարների գանձումը։ Իսկ համայնքապետարանի ֆինանստնտեսագիտական բաժնի պետն էլ հստակ ներկայացրեց  գնումների այն ցանկը, որը համայնքապետարանն է հոգում։  Այս ... Մանրամասն
02.08.18 ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ ԿԱՏԱՐԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ

 Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը աշխատանքային շրջայց կատարեց  «Աբովյանի շախմատի դպրոց»։ Աբովյան համայնքի միջոցներով  ուսումնական հաստատությունում վերանորոգման աշխատանքներ էին կատարվել, որի արդյունքում դպրոցն ամբողջապես վերանորոգվել և բարեկարգվել է։ «Աբովյանի շախմատի դպրոց»-ը ՀՀ առաջատար ուսումնական հաստատություններից է, ուր սովորում են 500 աշակերտներ։
Եւ ուրախությամբ նշում ենք, որ շախմատի դպրոցի շահառուներն առավել լավ պայմաններում կշարունակեն իրենց  ուսումը։

01.08.18 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՅԴ ԶԱՎԱԴՅԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
Օրերս Աբովյանի համայնքի ղեկավար՝ Վահագն Գևորգյանն ընդունեց  Լիբանանի ՀՅԴ Զավարյան ուսանողական միության երիտասարդներին և Աբովյանի ՀՅԴ կոմիտեի անդամներին։ «ԴԷՊԻ ԵՐԿԻՐ»  ամառային ճամբարի կամավորները շնորհակալություն հայտնեցին Աբովյան համայնքի ղեկավարին՝ օրերս կայացած ամառային ճամբարին աջակցություն ցուցաբերելու համար։ Հանդիպման ընթացքում Աբովյան համայնքի ղեկավար՝ Վահագն Գևորգյանն առաջարկեց  ստեղծել համահայկական, երիտասարդական ֆորում, որին կկարողանան մասնակցել նաև աշխարհասփյուռ ուսանողությունը և յուրաքանչյուր տարի Աբովյան համայնքում հանդիպում-քննարկում կծավալեն ՀՀ մշակույթը, սպորտը, բնապահպանությունը , տնտեսությունը, արտաքին քաղաքականությունն առավել զարգացնելու ուղղությամբ։ ... Մանրամասն
20.07.18 ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում գործող համայնքային ենթակայության մանկապարտեզների 2018 թվականի առաջին կիսամյակի ֆինանսական հաշվետվությունները դիտել համապատասխան հղումներով։

12.07.18 ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՔԱՐՄԵՆ ԻՍԱՅԱՆԻՆ

    Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը հանդիպել է Աբովյանի Սարալանջ թաղամասի բնակիչ Քարմեն Իսայանի հետ։ Վերջինս սեփական նախաձեռնությամբ Սարալանջի Տրդատ 3-րդ ին նվիրված պուրակը եզերող պատը նկարազարդել էր գեղեցիկ պատկերներով։ Համայնքի ղեկավարը բարձր գնահատեց քաղաքացիական նախաձեռնության այս դրսևորումը։ Նա հավելեց, որ խիստ նշանակալից է, երբ քաղաքացին սեփական նախաձեռնությամբ ջանում է գեղեցկացնել ու բարեկեցիկ դարձնել սեփական քաղաքը։ Համայնքի ղեկավարը Քարմենին խորհրդանշական պարգև հանձնեց՝ ցույց տալով համայնքային ղեկավարության երախտագիտությունը և գնահատանքը սրտացավ քաղաքացիների ու նրանց գեղեցիկ նախաձեռնությունների հանդեպ։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 13.07.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1

(0222) 2-03-65, (060) 447-000

abovyan.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Կայքի այցելուների քանակը 23.02.2018-ից Այցելություների քանակ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner