1. Քաղաքապետ Վահագն Գևորգյանը ողջունեց ներկաներին և խորհրդակցությունը սկսեց առևտրի և սպասարկումների ոլորտի խնդիրների քննարկումից:
Խոսքն ուղղելով Մ. Մովսիսյանին՝ քաղաքապետը անդրադարձավ նախորդ խորհրդակցության ժամանկ տրված հանձնարարականին, ըստ որի պետք է Հանրապետության և Հատիսի փողոցների մայթերին արգելվեր բացօթյա առևտուրը և ժամանակավորապես թույլատրվեր մրգի և բանջարեղենի առևտուրը շենքերի բակային տարածքներում: Սակայն իրավիճակը չի փոխվել: Կրկին հանձնարարվեց՝ արգելել նշված փողոցներում առևտուրը:
2. Քաղաքապետն անդրադարձավ մանկապարտեզների շենքերի վիճակի և հերթագրված երեխաների մեծ թվի հարցին: Նշեց, որ մի քանի մանկապարտեզների շենքերը խիստ կարիք ունեն վերանորոգման, հատկապես 3-րդ մանկապարտեզը: Շենքային պայմանների բարելավման արդյունքում հնարավորություն կունենանք բացելու նոր խմբեր և որոշ չափով լուծելու երեխաների տեղավորման պրոբլեմը:
Հանձնարարվեց Մ. Հակոբյանին և Ա. Սերոբյանին՝ ներկայացնել ամփոփ տեղեկություն՝ քանի երեխա ունենք մանկապարտեզներում, քանիսն են հաշվառված, ինչ խնդիրներ ունենք, որպեսզի հարցը ներկայացվի մարզպետարան:
3. Հանձնարարվեց Մ. Հակոբյանին և Ջ. Սարգսյանին՝ նախապատրաստել <<Ռոստելեկոմի>> հետ համագործակցության հուշագրի նախագիծ, ըստ որի <<Ռոստելեկոմը>> պատրաստակամություն կստանձնի մեր քաղաքի բոլոր պուրակներում ապահովել անվճար Vi-Fi կապ, կկատարի քաղաքապետարանի դիմացի այգու բարեկարգումը, ինչպես նաև հուշագրովձեռք կբերվի Աբովյան քաղաքում <<Թումո>> կենտրոնի ստեղծմանը մասնակից լինելու նախնական պայմանավորվածություն:
4. Քաղաքապետը հանձնարարեց Ջ. Սարգսյանին, Մ. Հակոբյանին, Ս. Խեչոյանին՝ աշխատակազմի քարտուղարի մոտ քննարկում կազմակերպել, հստակեցնել քաղաքաշինության ոլորտին վերաբերվող պրոբլեմատիկ գործերին լուծում տալու մոտեցումները, որոնք պենք է նպատակաուղղված լինեն հօգուտ քաղաքացու:
5. Քաղաքապետը՝ խոսքն ուղղելով աշխատակազմի քարտուղարին, հստակեցրեց փաստաթղթաշարժի հետ կապված որոշ խնդիրներ, որի համաձայն քաղաքապետարանին ուղղված փաստաթղթերը գործավարությունում մուտքագրվելուց հետո, հանձնարարականը ստացած կատարողները՝ իրենց կողմից պատրաստված և ստորագրված փաստաթղթերի նախագծերը ներկայացնում են քաղաքապետի համաձայնեցմանը:
6. Հանձնարարվեց Ա. Պողոսյանին՝ համատիրությունների հետ ճշտել բազմաբնակարան շենքերի տանիքների, նկուղների հետ կապված և հրատապ լուծում պահանջող այլ խնդիրները և ներկայացնել ամփոփ տեղեկանք՝իրական պատկերի վերաբերյալ:
Հանձնարարվեց Լ. Նալբանդյանին՝ ամփոփ տեղեկանքը պատրաստ լինելուց հետո, անցկացնել աշխատանքային խորհրդակցություն՝ նախնական լուծումներ գտնելու ուղղությամբ, այնուհետև հրավիրել բոլոր համատիրությունների նախագահների հետ հանդիպում:
7. Հանձնարարվեց Լ. Նալբանդյանին և Մ. Մովսիսյանին՝ կազմակերպել հանդիպում քաղաքի բոլոր տնտեսվարողների հետ՝ կապված իրենց օբյեկտների հարակից տարածքների մաքրության և բարեկարգման հետ, ինչպես նաև այն հարցերի հետ, թե որ ուղղությամբ կարելի է նրանց ներգրավել, և ինչով կարող են քաղաքային իշխանությունները իրենց աջակցել:
8. Քաղաքապետը տեղեկացրեց բոլորին, որ աշխատակազմում աշխատանքի են ընդունվել լուսանկարիչ և հասարակայնության հետ կապերի պատասխանատու: Եթե կլինեն միջոցառումներ, որոնք լուսաբանման կարիք կունենան, այդ աշխատակիցները պետք է նախօրոք տեղեկացվեն, որպեսզի կատարեն իրենց աշխատանքը:
Քաղաքապետը տեղեկացրեց նաև, որ 22.07.2015թ.-ին քաղաքապետարանի աշխատակազմը հրավիրված է մասնակցելու Նոր-Հաճն քաղաքում Գ. Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված եկեղեցու բացման արարողությանը: |