|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 ապրիլի 2019 թվականի N 336 |
«ԱԼԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՌՆԻԿԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ, ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 105-Ն որոշման, հիմք ընդունելով «Ալիկ Հակոբյան Գառնիկի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2019 թվականի ապրիլի 2-ի N Ք-578). 1. «Ալիկ Հակոբյան Գառնիկի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 45/2 հասցեում գտնվող (21.58 ք.մ.) մակերեսով խանութում ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 49 կցվում է): 2. «Ալիկ Հակոբյան Գառնիկի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201074 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 26 000 (քսանվեց հազար) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ալիկ Հակոբյան Գառնիկի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|