|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 ապրիլի 2019 թվականի N 333 |
«ՇՈՒՇԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԼԱԴԻԿԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 105-Ն որոշման, հիմք ընդունելով «Շուշանիկ Հարությունյան Վլադիկի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2019 թվականի ապրիլի 2-ի N Ք-583). 1. «Շուշանիկ Հարությունյան Վլադիկի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում (01.01.2019թ.-01.05.2019թ.) Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 1/58 հասցեում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 08 կցվում է): 2. «Շուշանիկ Հարությունյան Վլադիկի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201843 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 20 000 (քսան հազար) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Շուշանիկ Հարությունյան Վլադիկի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|