Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 720
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 2018 թվականի N 720

«ՍԱՄԿՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՐԻՍՊԸ, ԻՆՔՆԱԿԱՄ ԲԱՑՎԱԾ 3 ԴՈՒՌԸ, 4 ՊԱՏՈՒՀԱՆԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ՓԱԿՎԱԾ 3 ԴՈՒՌՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշման, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 48-րդ, 49-րդ, 53-րդ կետերի և 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ, 18-րդ կետերի, Աբովյան  համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 19-ի N 109-Ն որոշման,  հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառուցած շինությունները, պարիսպը կառուցված չեն և ինքնակամ ձևափոխումներն իրականացված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով «ՍԱՄԿՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2018 թվականի հունիսի 28-ի N Տ-122).
   1. «ՍԱՄԿՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2009 թվականի դեկտեմբերի 10-ի N 2265973 վկայական) Աբովյան քաղաքի Հաղթանակի 40-ամյակի փողոցի թիվ 20 հասցեում գտնվող 21960.0 քառակուսի մետր մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 715.55 քառակուսի մետր արտաքին և 684.0 քառակուսի մետր ներքին մակերեսներով արտադրական նշանակության շինությունները, 25.5 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, ինքնակամ բացված 3 դուռը, 4 պատուհանը և ինքնակամ փակված 3 դուռը համարել օրինական (հատակագիծը կցվում է):
   2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը վերահասցեավորել՝ քաղաք Աբովյան, Հատիսի փողոց, թիվ 20:
   3. «ՍԱՄԿՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է՝
   1) ինքնակամ կառուցված շինությունների և պարսպի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից վաթսուն օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին մուծել 2 334 310 (երկու միլիոն երեք հարյուր երեսունչորս հազար երեք հարյուր տասը) դրամ և 21 000 (քսանմեկ հազար) դրամ՝ ինքնակամ բացված 3 դուռը, 4 պատուհանը և ինքնակամ փակված 3 դուռը օրինականցնելու համար, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած.
   2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 5 000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար:

   4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 101

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner