Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 435
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 62
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2019 թվականի N 62

ԱՐԹՈՒՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

   Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշման և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 107-Ն որոշման և հաշվի առնելով Արթուր Դանիելյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հունվարի 14-ի N Ք-33).
    1. Թույլատրել փոփոխելու Արթուր Դանիելյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2019 թվականի հունվարի 10-ի N 10012019-07-0055 վկայական) Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 5-րդ թաղամասի թիվ 136/1 հասցեում գտնվող 60.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման հողամաս:
    2. Արթուր Դանիելյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ` որպես անշարժ գույքի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար:
    3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Դանիելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 72

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner