|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 հունվարի 2019 թվականի N 22 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 48-րդ կետերի, հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի բնակարանային կոմունալ տնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2018 թվականի դեկտեմբերի 19-ի N Ք-2437). 1. Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի 5-րդ շենքի թիվ 1 հասցեի հարևանությամբ գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Բարեկամության փողոց, 5-րդ շենք, թիվ 2: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|