Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 320
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 44-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 2018 թվականի N 44-Ա

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ 7-ՐԴ ՇԵՆՔԻ ԹԻՎ 45, 46 ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայն­քի ավա­գա­­­նու 2017 թվականի դեկտեմբերի 19-ի N 109-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2018 թվականի ապրիլի 4-ի թիվ «214-01/Վ-018» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 342 000 (երեք հարյուր քառասուներկու հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գրիգոր Դանիելյանի ընտանիքը 1997 թվականից բնակվում է Հանրապետության պողոտայի 7-րդ շենքի թիվ 45, 46 բնակարանում, հիմք ընդունելով Գրիգոր Դանիելյանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի ապրիլի 11-ի N Ք-741), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`
      1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2017 թվականի հունիսի 12-ի N 20062017-07-0079 վկայական) Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7-րդ շենքի 34.21 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ
45, 46  բնակարանն ուղղակի վաճառքով` 342 000 (երեք հարյուր քառասուներկու հազար) դրամով, օտարել Գրիգոր Դանիելյանին, Ռուզաննա և Հովհաննես Քեշիշյաններին:
      2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել.
    1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 342 000 (երեք հարյուր քառասուներկու հազար) դրամ` բնակարանի գինը.
    2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 
      3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 
      4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -13

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ

ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 556

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner