Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 341
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2019 թվականի N 341

ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 3-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԿԵՆՑԱՂԻ ՏԱՆ ՄՈՏ ԳՏՆՎՈՂ ԽԱՆՈՒԹՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՈՒՄՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ

   Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշման, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 48-րդ և 49-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 17-րդ և 18-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 107-Ն որոշման հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ իրականացված ձևափոխումներն իրականացված են արտաքին պատերի վրա և իրականացված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Լյուդմիլա Դանիելյանի լիազորած անձ Արմեն Բաբայանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի ապրիլի 02-ի N Ք-557).
   1. Լյուդմիլա Շմավոնի Դանիելյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2003 թվականի դեկտեմբերի 26-ի N 1709457 վկայական) Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի նախկին կենցաղի տան հարևանությամբ գտնվող 125.62 քառակուսի մետր մակերեսով խանութում ինքնակամ փակված 1 պատուհանը և ինքնակամ բացված 1 դուռը համարել օրինական (հատակագիծը կցվում է):
   2. Սույն որոշման 1-ին կետում նշված խանութին տրամադրել հասցե՝ քաղաք Աբովյան, 3-րդ միկրոշրջան, թիվ 12/10։ 

   3. Լյուդմիլա Դանիելյանը պարտավոր է` 
   1) ինքնակամ իրականացված ձևափոխումների օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից վաթսուն օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին մուծել 5 200 (հինգ հազար երկու հարյուր) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած.
   2) հասցեի տրամադրման ծառայության համար Աբովյան համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 5 000 հինգ հազար դրամ։

   4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լյուդմիլա Դանիելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 114

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner