Այսօր: Երեքշաբթի, 16 Հուլիսի 2019թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 901
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի ՓՈՂՈՑԻ 7-ՐԴ ՇԵՆՔԻ ԹԻՎ 512 ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Համբարձում Բադալյանը 2011 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 7-րդ շենքի թիվ 512 բնակարանում, հաշվի առնելով Համբարձում Բադալյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի մայիսի 24-ի N Ք-1074), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է` 
      1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2009 թվականի փետրվարի 19-ի N 2630122 վկայական և Աբովյան համայնքի ղեկավարի 2019 թվականի հունիսի 18-ի N 616 որոշում) Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 7-րդ շենքի 22.07 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 512 բնակարանն անհատույց օտարել Համբարձում Բադալյանին
:
 
     2.  Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Համբարձում Բադալյանի կողմից: 
      3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Համբարձում Բադալյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(31.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner